Տիեզերական տեխնոլոգիաների TÜBİTAK գիտահետազոտական ինստիտուտ
Տիեզերական տեխնոլոգիաների TÜBİTAK հետազոտական ինստիտուտ թուրքերեն՝ TÜBİTAK Uzay Teknolojileri Araştırma Enstitüsü, TÜBİTAK UZAY | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | Թուրքիա |
Հապավում | UZAY |
Ստեղծման թվական | 1985 |
Ենթարկում | Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների ինստիտուտ |
Շտաբակայան | Անկարա, Թուրքիա |
Կայք | uzay.tubitak.gov.tr(թուրքերեն) |
Թուրքիայի տիեզերական տեխնոլոգիաների TÜBİTAK գիտահետազոտական ինստիտուտ[1] (թուրքերեն՝ TÜBİTAK Uzay Teknolojileri Araştırma Enstitüsü, TÜBİTAK UZAY), թուրքական պետական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1985 թվականին։ Հիմնական նպատակը գիտահետազոտական ուսումնասիրությունների անցկացումը և տիեզերական տեխնիկայի, էլեկտրոնիկայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում փորձարարական հետազոտական աշխատանքների իրականացումն է։ Սկզբնական շրջանում կոչվել է «Անկարայի էլեկտրոնիկայի գիտահետազոոտական ինստիտուտ» և տեղակայված է եղել Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում (Middle East Technical University, METU): Կազմակերպությունը ստեղծվել է Թուրքիայի գիտահետազոտական ուսումնասիրությունների խորհրդի (TÜBİTAK) և Անկարայի համալսարանի հետ համագործակցության արդյունքում։ 1995 թվականին վերանվանվել է որպես Տիեզերական տեխնոլոգիաների TÜBİTAK գիտահետազոտական ինստիտուտ[2]), իսկ 1998 թվականին տեղափոխվել է համալսարանական կամպուսի նոր մասնաշենք[3][4]։
Ինստիտուտի ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնավարման սկիզբ | Պաշտոնավարման ավարտ | Անուն Ազգանուն |
---|---|---|
02.01.1986 | 25.02.1988 | Այհան Թյուրելի |
26.02.1988 | 31.03.1988 | Մուրատ Աշքար (պաշտոնակատար) |
01.04.1988 | 16.09.1988 | Մուրատ Աշքար |
01.10.1988 | 23.11.1990 | Հասան Գյուրեն |
28.11.1990 | 27.11.1994 | Այհան Թյուրելի |
28.11.1994 | 30.11.1994 | Մետե Սեվերջան |
01.12.1994 | 15.02.2002 | Մուրատ Աշքար |
16.02.2002 | 27.07.2004 | Էրոլ Քոչաօղլան |
09.08.2004 | 06.10.2006 | Ույղուր Մուրատ Լելօղլու (պաշտոնակատար) |
07.10.2006 | - | Ույղուր Մուրատ Լելօղլու |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Аббасова, 2015
- ↑ Роскосмос, 2009
- ↑ ЮНЕСКО, 2010, էջ 208
- ↑ Sadeh, 2010, էջ [301]